Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողով. հնարավոր է այցել ենք Ղարաբաղ
 Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողով.  հնարավոր է այցել ենք Ղարաբաղ
18:03     04 04 2022    
Մենք կարող ենք այցելել Ղարաբաղ, բայց պետք է որոշ հարցեր ուսումնասիրենք։

Այդ մասին Zinvor.info-յին հայտնել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը:

Նա նշել է, որ արդեն արձանագրություն է ստորագրվել, և Միջազգային հանձնաժողովը փորձում է օգնել Ադրբեջանին անհայտ կորածների տեղորոշման հարցում։

Գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ միջազգային հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց թաղման վայրերի մասին Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրելու համար։ «Մենք նման միջոցներ ենք ձեռնարկել նաև աշխարհի այլ մասերում։ Միաժամանակ մենք՝ որպես հանձնաժողով, կարող ենք ճնշում գործադրել երկրների վրա, հանձնարարականներ տալ, որպեսզի նրանք տրամադրեն այդ տեղեկատվությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Քեթրին-Բոմբերգեր   Ադրբեջան  


Լրահոս