Իբրահիմ Ռաիսին շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին
 Իբրահիմ Ռաիսին շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին
12:14     04 04 2022    
Տարածաշրջանում և աշխարհում առկա պայմանները կրկնապատկում են հարևան պետությունների, հատկապես ընդհանուր պատմություն, մշակույթ և քաղաքակրթություն ունեցող երկրների միջև հարաբերությունների ավելի ամուր և կայուն լինելու կարևորությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։

«Վստահ եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն բոլոր ոլորտներում զարգանալ երկու երկրների ժողովուրդների շահերին համապատասխան, հատկապես՝ տնտեսության և առևտրի ոլորտներում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը դրական է վերաբերվում Ադրբեջանի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունների ընդլայնմանը և պատրաստակամություն է հայտնում խորացնելու հարևան երկրի հետ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը»,- նշել է Իրանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Իբրահիմ-Ռաիսի  


Լրահոս