Վախճանվել է Խոջալուի ողբերգության ժամանակ ադրբեջանցիներին տարհանած ուկրաինացի օդաչուն
 Վախճանվել է Խոջալուի ողբերգության ժամանակ ադրբեջանցիներին տարհանած ուկրաինացի օդաչուն
11:22     04 04 2022    
Վախճանվել է ուկրաինացի օդաչու Լեոնիդ Կրավեցը՝ Խոջալուի ցեղասպանության առաջին կենդանի վկաներից մեկը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ադրբեջանցիների սփյուռքի նախագահ Հիքմեթ Ջավադովը։

«Մեկ ժամ առաջ շատ տխուր և վշտալի լուր ստացա: Երկարատև հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց մեր թանկագին ընկեր Լեոնիդ Կրավեցը։

Հերոս օդաչուն բացառիկ վաստակ ունի Խոջալուի կոտորածի հետևանքների սարսափելի կադրերի նկարահանման, այդ ջարդից փրկված ադրբեջանցիների տարհանման և ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտությունն աշխարհին հասցնելու գործում։ Դրա համար մենք միշտ երախտապարտ կլինենք նրան։ Հանգչիր խաղաղությամբ, ՀԵՐՈՍ, ով փրկեց հազարավոր մարդկային կյանքեր»,- գրել է Ջավադովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեոնիդ-Կրավեց   Խոջալու  


Լրահոս