Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ ապրիլի 6-ի հանդիպման մասին
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ ապրիլի 6-ի հանդիպման մասին
13:10     04 04 2022    
Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ԱԳ նախարարը հայտարարել է, որ ապրիլի 6-ի հանդիպումը հերթական հնարավորություն է.

«Ադրբեջանը միշտ բաց է բանակցությունների համար։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը հերթական հնարավորություն է։ Ադրբեջանական կողմն արդեն բացահայտ հայտարարել է իր դիրքորոշումը: Տեսնենք, թե ինչպես կարձագանքի Հայաստանը, որքանով են նրանք պատրաստ քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս