Պուտինը Ալիեւի եւ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
 Պուտինը Ալիեւի եւ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
08:11     01 04 2022    
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա շեշտադրմամբ: Վերահաստատվել է 2020 թ. նոյեմբերի 10-ի, հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետեւողական կատարման կարեւորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ալիեւ   Փաշինյան  


Լրահոս