Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում անցկացվող՝ «Մարդասիրական ականազերծում և կայուն զարգացման նպատակներ» միջազգային համաժողովում հայտարարել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։
Լ.Աբդուլլաևան նշել է, որ Հայաստանը երկար տարիներ ականներով աղտոտել է Ադրբեջանի այն ժամանակ օկուպացված տարածքները։ Նրա խոսքով, այդ տարածքներում ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրվել։
«Ադրբեջանն աշխատում է այդ տարածքները վերականգնելու ուղղությամբ, հարյուր հազարավոր մարդիկ սպասում են, թե երբ նրանք կվերադառնան հայրենի հողեր, բայց դրա համար նախ պետք է այդ հողերը վերականգնվեն, մաքրվեն ականներից, որպեսզի ապահովվի հարկադիր վերաբակների հանգիստ և անվտանգ վերադարձը»,- հայտարարել է Լ.Աբդուլլաևան։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ չնայած պատերազմն ավարտվել է՝ 2020 թվականի նոյեմբերից ականների զոհ է դարձել ավելի քան 200 մարդ։
Նա նշել է, որ նախօրեին միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են Աղդամ, որտեղ իրենց աչքերով կարողացել են տեսնել հայկական օկուպացիայի բոլոր հետևանքները։