Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ուրբաթ օրը՝ «Մարդասիրական ականազերծում և կայուն զարգացման նպատակներ» միջազգային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նախագահի օգնականն ընդգծել է, որ ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ հայերը միլիոնավոր ականներ են տեղադրել դրանց վրա։
«Ծառատունկի փոխարեն նրանք ականներ են տեղադրել: Ականների պայթյունների հետևանքով զոհվում և վիրավորվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Ցավոք սրտի, Հայաստանի կողմից փոխանցված ականապատ դաշտերի քարտեզների միայն 25 տոկոսն է օգտակար»,- ընդգծել է Հաջիևը։
Նա նշել է նաև, որ Ադրբեջանը լայնածավալ ականազերծման աշխատանքներ է իրականացնում ազատագրված տարածքներում։