Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանի ազատագրված հողերը ականներով ամենաշատ աղտոտված տարածքներից են
  Հիքմեթ Հաջիև.  Ադրբեջանի ազատագրված հողերը ականներով ամենաշատ աղտոտված տարածքներից են
15:34     31 03 2022    
Ականների խնդիրն Ադրբեջանի համար ամենահրատապ խնդիրներից մեկն է: Այսօր Ադրբեջանի ազատագրված հողերը աշխարհում ականներով ամենաշատ աղտոտված տարածքներից են։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվում «Մարդասիրական ականազերծումը և կայուն զարգացման նպատակները» խորագրով միջազգային համաժողովում։

«Օկուպացիայի ժամանակ այդ տարածքները ավերվել և ականապատվել են, բայց Ադրբեջանը կվերականգնի ամեն ինչ և այնտեղ ծառեր կտնկի... Ադրբեջանը վերականգնում է այդ հողերը, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ այնտեղ և իրենց ապահով զգան»,- ասել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս