Ադրբեջանը ներկայացված է Ասիայի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսում
 Ադրբեջանը ներկայացված է Ասիայի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսում
11:58     29 03 2022    
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ներկայացված է Ասիայի 17-րդ «Defense Services Asia 2022» (DSA 2022) ամենախոշոր պաշտպանական ցուցահանդեսում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Մալայզիայում Ադրբեջանի դեսպանատանը, ցուցահանդեսն անցկացվում է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։

«Այսօր Կուալա Լումպուրում մեկնարկել է Ասիայի ամենամեծ պաշտպանական ցուցահանդեսը՝ DSA 2022-ը: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հպարտ է ներկայացնելու մեր երկիրը՝ ցուցադրելով տարբեր պաշտպանական միջոցներ ադրբեջանական տաղավարում», - նշված է դեսպանատան թվիթերյան էջում։

Ցուցահանդեսը կանցկացվի մարտի 28-ից 31-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   DSA-2022  


Լրահոս