Բայրամով. Կարևոր է լիարժեք իրականացնել ստորագրված եռակողմ հայտարարությունները
  Բայրամով.  Կարևոր է լիարժեք իրականացնել ստորագրված եռակողմ հայտարարությունները
12:01     29 03 2022    
Գերմանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի գիտության և քաղաքականության հիմնադրամի միջազգային քաղաքականության և անվտանգության գերմանական ինստիտուտի տնօրեն Շտեֆան Մայերի և ինստիտուտի գիտաշխատողների հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության, միջազգային ասպարեզում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ։

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Եվրամիության (ԵՄ) համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ռազմավարական էներգետիկ գործընկերության հարցեր։

Ջեյհուն Բայրամովը իր զրուցակիցներին տեղեկացրել է 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների և եռակողմ հայտարարությունների ստորագրման, կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին։

Ընդգծվել է ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս