Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ի հետ Ադրբեջանի գործընկերության 30-ամյակը նշվում է Շուշայում. ԱԳՆ ղեկավար
 Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ի հետ Ադրբեջանի գործընկերության 30-ամյակը նշվում է Շուշայում.  ԱԳՆ ղեկավար
15:01     18 03 2022    
Ադրբեջանի համար կարևոր է համագործակցել ՄԱԿ-ի հետ և աջակցել մինչև 2030 թ. Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի Ադրբեջանը և ՄԱԿ-ը նշում են համագործակցության հաստատման 30-ամյակը։

«Այն հանգամանքը, որ 30-ամյակին նվիրված միջոցառումներից մեկն այսօր տեղի կունենա Շուշայում, շատ կարևոր և նշանակալից է: Մեզ համար կարևոր է մինչև 2030 թվականը Կայուն զարգացման նպատակների իրագործմանն աջակցելը և ՄԱԿ-ի հետ համագործակցելը»,- հայտարարել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս