Ադրբեջանցին Ուկրաինայում ռուսական տանկ է առգրավել
|
|
Ուկրաինայում տեղի ունեցած մարտերի ժամանակ ադրբեջանցին տանկ է առգրավել:
|
Նշվում է, որ ուկրաինական բանակի շարքերում կռվում են նաև ադրբեջանցիներ, ովքեր այդ պետության քաղաքացիներ են։ Նրանց մեջ արդեն կան նահատակներ և վիրավորներ։
Ինչպես և մյուս ուկրաինացիները, էթնիկ ադրբեջանցիները հերոսություն են ցուցաբերում իրենց երկիրը ագրեսիայից պաշտպանելու համար։ Նրանցից մեկն էլ Ռովշանն է։ Ցավոք, նրա ազգանունը չի հաջողվել պարզել, սակայն հաղորդվում է, որ նա ծնվել է Բաքվում: Զապորոժիեում ընթացող մարտերում Ռովշանին հաջողվեց առգրավել ռուսական տանկ:
Այս մասին հայտնում է Lent.az-ը։
Հեշթեգներ.
Ադրբեջանցի
Ուկրաինա