Էնրիկե Մորա. Ադրբեջանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար
  Էնրիկե Մորա.  Ադրբեջանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար
12:11     18 03 2022    
«Ադրբեջանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Արտաքին կապերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև առկա են ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք ներառում են տնտեսական, տեխնոլոգիաների և նորարարությունների, առևտրային, էներգետիկայի և այլ ոլորտները։

Նշվել է, որ Եվրամիությունը շահագրգռված է տարածաշրջանի կայուն, անվտանգ զարգացմամբ և պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերին։

Էնրիկե Մորան նաև նշել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է Արևելյան գործընկերության ծրագրում և մեծ ներդրում ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության մեջ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները, այդ թվում՝ փոխգործակցությունը տրանսպորտի ոլորտում, մեծ ներուժ ունեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եվրամիություն