Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Ադրբեջանում ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները։
Հանդիպման հիմնական նպատակն է բարենպաստ հարթակ ստեղծել Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ գործընկերության ուղիները դիտարկելու համար, քննարկել Ադրբեջանի նոր առաջնահերթությունները և հնարավորությունները հետհամաճարակային և հետկոնֆլիկտային իրողություններում։
«Մենք Խանքենդի կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ընտանիքի հետ Շուշա այցելելու համար: ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշայում ՄԱԿ-ի ինստիտուտների հետ միասին: ՄԱԿ-ի դրոշը կծածանվի ազատագրված Շուշայում»,- այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։