Եթե ՀՀ–ն լուրջ է վերաբերվում հարցին, պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները
|
|
Բաքվում արձագանքել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի առաջարկների վերաբերյալ։
|
ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։
«Մենք հարկ չենք համարում կրկին հնչեցնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հնչեցրել ենք։ Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման կարեւորությունը՝ Ադրբեջանը հնչեցրել է համապատասխան առաջարկությունները եւ պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Եթե Հայաստանը եւս լուրջ է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները եւ այդպիսով ցույց տա առարկայական եւ արդյունքին միտված բանակցություններ սկսելու իր պատրաստակամությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան