Հիքմեթ Հաջիև. Դաշտային առաքելություն է իրականացվել Աղդամի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում
  Հիքմեթ Հաջիև.  Դաշտային առաքելություն է իրականացվել Աղդամի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում
21:00     16 03 2022    
Մենք արդյունավետ քննարկում ունեցանք ԵՄ, ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի «Վերականգնման և խաղաղաշինության գնահատման» միասնական թիմի հետ:

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Դաշտային առաքելությունն իրականացվել է ազատագրված Աղդամի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը աջակցի Ադրբեջանի կառավարության՝ հետկոնֆլիկտային վերականգնման ծրագրի ջանքերին»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս