Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների միջև
10:55     16 03 2022    
Մարտի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովի միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը և Նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովը գոհունակություն են հայտնել առ այն, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները բարձրացել են բարձր մակարդակի։ Նախագահները նաև վստահություն են հայտնել, որ այդ կապերը կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում։ Փոխադարձ շնորհակալություն են հայտնել պետությունների ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության հաջող զարգացման համար։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հիման վրա տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքմենստան  


Լրահոս