Կարգապահությունը զրո է . ռուս զինծառայողները Ղարաբաղում կռվել են միմյանց հետ
  Կարգապահությունը զրո է . ռուս զինծառայողները Ղարաբաղում կռվել են միմյանց հետ
11:26     15 03 2022    
Caliber.Az-ը ձեռք է բերել բացառիկ տեսակադրեր Ադրբեջանի Ղարաբաղի մարզում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտուց, որտեղ երևում է, թե ինչպես են իրար հետ կռվում ՌԴ զինծառայողները:

Ընդ որում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի շարքերում կարգապահության նման ցածր մակարդակը զարմանալի չէ, նրանց ժամանակավոր պատասխանատվության գոտում տիրում է ամենաթողություն։ Տեսանյութի երկրորդ րոպեից սկսած կարող եք դիտել ռուս զինվորների ծեծկռտուքը։ Խեղճ մարդիկ ամբողջովին բարոյալքված են և նյարդացած, որովհետև բոլորը վախենում են Ուկրաինա ուղարկվելուց։

Ի դեպ, գեներալ-մայոր Վոլկովին, ում մասին Caliber.Az-ն արդեն գրել է, ջերմ ողջույններ: Ըստ ամենայնի, նա ավելի շատ զբաղված է Ադրբեջանի դեմ սադրանքներով, քան իր ենթակաների շրջանում կարգուկանոն հաստատելով։

Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ռուս-զինծառայողներ  


Լրահոս