Ադրբեջանի ավելի քան 7500 քաղաքացի Ուկրաինայից տարհանվել է իրենց հայրենիք. ԱԳՆ
 Ադրբեջանի ավելի քան 7500 քաղաքացի Ուկրաինայից տարհանվել է իրենց հայրենիք.  ԱԳՆ
09:25     15 03 2022    
Ուկրաինայից հարևան երկրների տարածքով Ադրբեջանի քաղաքացիների տարհանումը շարունակվում է։

Ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, մինչև մարտի 14-ը Ադրբեջան է տարհանվել ավելի քան 7500 մարդ։ Նրանցից մոտ 3000-ը տարհանվել է չարտերային թռիչքներով, իսկ ավելի քան 4500-ը՝ ցամաքային ճանապարհով։

«Մեր քաղաքացիների տարհանման համար Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ կազմակերպել է 15 չարտերային թռիչք Ռումինիայի Յասի քաղաքից և Բուխարեստից, ինչպես նաև Լեհաստանի Կատովիցե քաղաքից։ Տարհանման ժամանակ նախապատվությունը տրվել է կանանց, երեխաներին, տարեցներին, հիվանդներին և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս