ԱԳՆ. Հայաստանի հետ խաղաղ պայմանագիրը կարող է կնքվել միայն Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա
 ԱԳՆ.  Հայաստանի հետ խաղաղ պայմանագիրը կարող է կնքվել միայն Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա
09:25     14 03 2022    
«Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ իր ելույթում խոսել է հետհակամարտային փուլում Ադրբեջանի խաղաղապահ ջանքերի մասին։ Նշվել է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեր երկրի ձեռնարկած քայլերին, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակով հայտարարություններին՝ Հայաստանի կողմից վերջին շրջանում որևէ արձագանք չի տրվել»։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է ԱՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

«Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որպես հաջորդ քայլ՝ օրեր առաջ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել երկու պետությունների միջև հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկ:

- Պետությունների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում;

- Պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և իրավական պարտավորության ընդունում, որ հետագայում նման պահանջ չի ներկայացվի;

- Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիքից, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին;

- Պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում;

- Տրանսպորտի և կոմունիկացիաների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցության հաստատում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում;

Կուզենայի նշել, որ հենց այս հիմնարար սկզբունքների հիման վրա է, որ երկու երկրները ինտենսիվ, առարկայական և արդյունքի կողմնորոշված բանակցություններ վարելուց հետո կարող են կնքել երկկողմ խաղաղության համաձայնագիր»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս