Դեսպան. ԵՄ-ն աջակցում է Ղարաբաղում ականազերծման գործողություններին
  Դեսպան.  ԵՄ-ն աջակցում է Ղարաբաղում ականազերծման գործողություններին
10:22     14 03 2022    
Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող ականազերծման գործողություններին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն՝ ելույթ ունենալով ADA համալսարանում Արևելյան գործընկերության ծրագրի գործունեությանը նվիրված միջոցառման ժամանակ։

«Եվրամիությունը աջակցում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին՝ հետկոնֆլիկտային իրավիճակում։ Մենք համագործակցում ենք հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության։ UNDP-ի միջոցով մենք միջոցներ ենք հատկացրել ANAMA-ին ազատագրված տարածքներում ականազերծում իրականացնելու համար և մտադիր ենք շարունակել աջակցել այս գործընթացին»,- ասել է Միխալկոն։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս