Հիքմեթ Հաջիև. Նոր միջանցքը կփոխի տարածաշրջանի ողջ տրանսպորտային լանդշաֆտը
  Հիքմեթ Հաջիև.  Նոր միջանցքը կփոխի տարածաշրջանի ողջ տրանսպորտային լանդշաֆտը
09:55     14 03 2022    
Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է ԱՀ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Զանգիլանից, Աղբենդ գյուղից, կամուրջներ են կառուցվելու Արազ գետի վրայով դեպի Իրան. «Նոր նախագիծը ենթադրում է ավտոմոբիլային ճանապարհների և երկաթգծերի կառուցում, ինչպես նաև էլեկտրամատակարարման գծերի անցկացում։ Սա Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը կապող միջանցք է։ Դա կլինի նաև նոր միջանցք Եվրասիայում, որը կփոխի ողջ տրանսպորտային լանդշաֆտը։ Բնականաբար, մեր երկրները սրանից շահեցին։ Իսկ ո՞վ չշահեց: Հայաստանը: Եթե Հայաստանը չի ցանկանում, մենք նրան չենք սպասի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս