Ադրբեջանի ԱԳՆ-ից
Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների, ազատագրված տարածքների վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ։
Բայրամովը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է ազատագրված տարածքների վերականգնման ուղղությամբ Ադրբեջանի կատարած աշխատանքների մասին, հատկապես բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ Նախարարը խոսել է նաև եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։