Ընդգծվել են Շուշայի հռչակագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանի համարԺ
  Ընդգծվել են Շուշայի հռչակագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանի համարԺ
11:31     11 03 2022    
Մարտի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հանդիպմանը նշվել է, որ Շուշայի հռչակագրի ստորագրմամբ և երկու երկրների խորհրդարաններում այս փաստաթղթի հաստատմամբ ադրբեջանա-թուրքական եղբայրական և բարեկամական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային մակարդակի:

Կողմերը մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։ Նրանք նաև նշել են Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը, խոսել են այն հեռանկարների մասին, որոնք տարածաշրջանի համար ստեղծում է միջանցքի բացումը, և այդ առումով՝ կարևորել են Կարս-Նախչըվան երկաթուղու կառուցումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Թուրքիա  


Լրահոս