Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարական է տվել
 Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարական է տվել
11:45     09 03 2022    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է անցում կատարել զինված ուժերի թուրքական մոդելին։

Նշվում է, որ Զաքիր Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման, հրամանատարական անձնակազմի գիտելիքների եւ հմտությունների կատարելագործման, սպառազինության եւ տեխնիկայի հնարավորությունների ուսումնասիրության, ինչպես նաեւ գիշերային եւ ցերեկային ժամերին իրական մարտական պայմաններին համապատասխան վարժանքներ անցկացնելու համար։

Նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարականի համաձայն՝ Զաքիր Հասանովը հանձնարարել է արագացնել զինված ուժերի թուրքական մոդելի կիրառումն ադրբեջանական բանակում, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս