Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի մարտի 8-ի դրությամբ Ադրբեջան է տարհանվել 4375 մարդ (այդ թվում՝ վերջին մեկ օրվա ընթացքում 1237 մարդ), - հաղորդում է
Zinvor.info-ն։
Չարտերային չվերթներով տարհանվել է 2298 մարդ, ցամաքային տրանսպորտով՝ 2077 մարդ։ Մինչ օրս Ադրբեջանի կառավարությունը կազմակերպել է 12 չարտերային չվերթ՝ իր քաղաքացիներին Ռումինիայի և Լեհաստանի տարածքով, հիմնականում ռումինական Յասի քաղաքից տարհանելու նպատակով։ Ադրբեջանի քաղաքացիների տարհանումը շարունակվում է ինչպես չարտերային թռիչքներով, այնպես էլ ավտոբուսներով՝ հարևան երկրների տարածքով։