Լաչինում շարունակվում են անհայտ կորած ադրբեջանցի զինծառայողների որոնումները
 Լաչինում շարունակվում են անհայտ կորած ադրբեջանցի զինծառայողների որոնումները
15:08     09 03 2022    
Լաչինի շրջանի ուղղությամբ անհայտ կորած ադրբեջանցի զինծառայողներ Մամեդով Ֆարիդ Աժդար օղլուի և Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուի որոնումները շարունակվում են:

Չնայած բարձրլեռնային գոտում անբարենպաստ եղանակային պայմաններին և դժվարանցանելի տեղանքին՝ իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է Zinvor.info-ն։

Նշենք, որ պաշտպանության նախարարության մարտի 5-ի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ, շարքային Մամեդով Ֆարիդ Աժդար օղլուն և շարքային Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուն, Լաչինի շրջանի մի մարտական դիրքից մյուսը շարժվելիս շեղվել են ճանապարհից՝ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան  


Լրահոս