Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Նախարարների կաբինետի 2021թ.զեկույցում:
Նշվել է, որ հայկական կողմի նման սադրիչ գործողությունների վերաբերյալ նամակներ են ուղարկվել համապատասխան միջազգային կազմակերպություններին. «Լաչինի միջանցքն իր նպատակին հակառակ ռազմական նպատակներով օգտագործելու փորձերի առնչությամբ Ադրբեջանի Հանրապետության անունից նամակներ են ուղարկվել. ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարներին, ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարին»: