Իրականացվել է օկուպացման ժամանակաշրջանում թալանված հանքավայրերի մոնիտորինգ
 Իրականացվել է օկուպացման ժամանակաշրջանում թալանված հանքավայրերի մոնիտորինգ
18:01     09 03 2022    
Կատարվել է 42 հանքավայրերի ստուգում և մոնիթորինգ, ինչպես նաև պատճառված վնասի նախնական գնահատում, որոնք օկուպացիայի շրջանում շահագործվել են։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այդ մասին նշված է Նախարարների կաբինետի 2021 թվականի զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ աշխատանքներ են տարվել անտառների վերականգնման, բնության հատուկ պահպանվող տարածքներում բնապահպանական իրավիճակի բարելավման, բնական և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, օկուպացիայից ազատված տարածքներում վերահսկողության և մոնիտորինգի համակարգերի վերականգնման և այլ ուղղություններով։

«Այս տարածքներում առկա 167 օգտակար հանածոների հանքավայրերում կատարվել են կադաստրային աշխատանքներ, ստուգում և մոնիթորինգ է իրականացվել 42 հանքավայրերում, որոնք շահագործվել են օկուպացման շրջանում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ   Մոնիտորինգ  


Լրահոս