Կլարա Ցետկինը 1910 թ. օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսում, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց կանանց միջազգային օրը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Ադրբեջանում այս տոնը նշվում է 1917 թվականից: 1998 թ. Ադրբեջանում ստեղծվել է Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների հարցով պետական կոմիտե: Ադրբեջանը ներկայացված է Եվրոպայի Խորհրդի կանանց բյուրոյում, ՄԱԿ-ի կանանց հարցերով հանձնաժողովի լիիրավ անդամ է:
1995 թ. Ադրբեջանը միացել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային:
Կանայք կազմում են Ադրբեջանի բնակչության 50,1%-ը, և 2021 թ. սկզբի տվյալներով՝ նրանց թիվը կազմում է 4 մլն 999,1 հազար մարդ, Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ՝ «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը հայտնել են Պետական վիճակագրական կոմիտեում։