Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի կանանց մարտի 8-ի առթիվ
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի կանանց մարտի 8-ի առթիվ
09:10     07 03 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ազերթաջ»-ին:

«Ադրբեջանցի կինը միշտ անձնվիրություն է ցուցաբերել մեր ազգային և հոգևոր արժեքները պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու գործում և բացառիկ դեր է խաղացել մեր ժողովրդի ներկայիս մշակութային կերպարի ձևավորման գործում։ Նա անգնահատելի վաստակ ունի այն բանում, որ մեր մայրենի լեզուն, ունակ լինելով լիարժեք արտահայտելու ամենախոր մտքերը, պատվով հաղթահարելով ժամանակի փորձությունը, շարունակում է ապրել այսօր՝ պահպանելով իր գեղեցկությունն ու հարստությունը։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ադրբեջանցի կինը, որպես ազգային պետության կառուցման ակտիվ մասնակից, մոբիլիզացրել է իր ողջ ուժը, որպեսզի մենք կարողանանք բարձրանալ անկախության տարիների մեր ձեռքբերումների գագաթնակետին և ապրել փայլուն Հաղթանակի բերկրանքը։ Իր բարոյական ուժի, երկաթյա կամքի շնորհիվ է նա դաստիարակել մատաղ սերնդին, ով իր հայրենի հողը համարում է սուրբ։

Այս սերունդը, որպես ադրբեջանցի կնոջ ամենաարժեքավոր ավանդը մեր ժամանակակից պետականության մեջ, 44-օրյա Հայրենական պատերազմում իր խիզախության շնորհիվ վերածվելով մեր ժողովրդի մարտական ոգու խորհրդանիշի, լիովին արդարացրեց հույսերը։

Մեկ անգամ ևս հարգում եմ մեր քաջարի զավակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր հողերի պաշտպանության և օկուպացիայից ազատագրման: Բարեմաղթանքներ եմ հղում նահատակների մայրերին և այրիներին, այն զինծառայողների կանանց, որոնք մարտերում կորցրել են իրենց առողջությունը, զինվորների մայրերին, որոնք ժողովրդին արժանի զավակներ են մեծացրած»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս