Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամով՝ այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում:
«Ադրբեջանը բազմիցս առաջարկել է Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքել։ Չնայած բոլոր դժվարություններին, մենք կարծում ենք, որ արդեն իսկ կարելի է մտածել նորմալացման մասին։ Մենք՝ Ադրբեջանը և Թուրքիան, ուղերձ ենք հղում Հայաստանին՝ անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել տարածաշրջանի երկրների միջև։ Մենք դրական ենք գնահատում դա։ Մեր դիրքորոշումը միշտ հիմնված է եղել միջազգային իրավունքի վրա։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա ամբողջական համակարգում»,- ընդգծել է նախարարը։