Իլհամ Ալիևը պատմել է ազատագրված տարածքներում ականների պայթյունից զոհվածների մասին
 Իլհամ Ալիևը պատմել է ազատագրված տարածքներում ականների պայթյունից զոհվածների մասին
16:28     05 03 2022    
«Ներկայումս ականների պատճառով հնարավոր չէ նախկին հարկադիր վերաբնակներին վերադարձնել օկուպացիայից ազատագրված տարածքներ։ Ցավոք, մինչ այժմ ականների պատճառով ավելի քան 200 մարդ է զոհվել կամ ծանր վիրավորվել»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է մարտի 5-ին՝ ՄԱԿ-ի վերաբնակեցման ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆին ընդունելու ժամանակ։

«Տարածքները ականներից մաքրելու համար անհրաժեշտ է մեծ փորձ և տեխնիկական հնարավորություններ։ Պետք է նաև կյանքի արժանապատիվ պայմաններ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր կվերադառնան այնտեղ, և այդ գործընթացը սկսվել է։ Վստահ եմ, որ մենք կարող ենք օրինակ ծառայել բոլոր մյուս երկրների համար, որոնք բախվել են նույն խնդիրների հետ, ինչպես մենք։ Նորից բարի գալուստ: Շնորհակալություն մեզ հետ լինելու համար»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս