Օմբուդսմենի ապարատի մամուլի ծառայությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ Սաբինա Ալիևան հերթական զեկույցն է պատրաստել՝ հիմնվելով փաստահավաք առաքելության շրջանակներում ստացված համապատասխան ապացույցների և նյութերի վրա։
Զեկույցը կոչ է անում միջազգային կազմակերպություններին լուրջ միջոցներ ձեռնարկել Հայաստանին իրավական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման, պատերազմական հանցագործությունների կատարման համար։
Զեկույցն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների օմբուդսմեններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կառույցներին։
Զեկույցում նշվում է, որ օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները զրկվել են իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից, ամբողջությամբ ավերվել է ավելի քան 900 գերեզմանատուն: