Գնդակոծվել են Գյորանբոյի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը
 Գնդակոծվել են Գյորանբոյի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը
14:04     05 03 2022    
Մարտի 5-ին, ժամը 00:40-ից 00:50-ը, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորման անդամները գնդակոծել են Գյորանբոյի շրջանի Գյուլիստան գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր:

Ադրբեջանական բանակը անձնակազմի և տեխնիկայի կորուստ չունի:

Ներկայումս այս ուղղություններում իրավիճակը կայուն է, օպերատիվ իրավիճակը գտնվում է ԱՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ