Բայրամովը բրիտանացի նախարարի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Բայրամովը բրիտանացի նախարարի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
10:45     02 03 2022    
2022 թվականի մարտի 1-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արտգործնախարար, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Ջեյմս Քլեվերլինի հետ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս