Հայտնի է դարձել «Խարը բյուլբյուլ» փառատոնի անցկացման տարեթիվը
 Հայտնի է դարձել «Խարը բյուլբյուլ» փառատոնի անցկացման տարեթիվը
13:59     02 03 2022    
«Շուշայի տարվա» առաջին խոշոր իրադարձությունը կլինի «Խարը բյուլբյուլ» ֆոլկլորային միջազգային փառատոնը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի մշակույթի նախարարության մամուլի և հաղորդակցության վարչության պետ Մարյամ Գաֆարզադեն։

Նա նշել է, որ միջոցառումը կանցկացվի մայիսին՝ մշակույթի նախարարության, Հեյդար Ալիևի Հիմնադրամի և Շուշա քաղաքի Պետական Արգելոցի վարչության կազմակերպչական աջակցությամբ. «Հուլիսին Շուշայում նախատեսվում է Վագիֆի պոեզիայի օրեր անցկացնել, հուլիս-օգոստոս ամիսներին՝ «Մուղամ» հեռուստատեսային մրցույթի եզրափակիչ փուլը:

Բացի այդ, տարվա ընթացքում նախատեսվում է անցկացնել «Շուշա-2022» արվեստի միջազգային փառատոն, «Շուշայի չորս եղանակները» միջազգային ֆոտոփառատոն և այլն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Խարը-բյուլբյուլ   Շուշա