Հայտնի է դարձել Սումգայիթի ջարդերի կազմակերպիչ Էդուարդ Գրիգորյանի գտնվելու վայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Հայտնի է դարձել Սումգայիթի ջարդերի կազմակերպիչ Էդուարդ Գրիգորյանի գտնվելու վայրը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:12     01 03 2022    
Սումգայիթում զանգվածային ջարդերի կազմակերպիչ Էդուարդ Գրիգորյանը ներկայումս բնակվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում։

İTV Xəbər-ն այս առնչությամբ հետաքննություն է անցկացրել, հայտնում է Zinvor.info-ն։

Մի քանի տարի առաջ տեղեկություն տարածվեց, որ Էդուարդ Գրիգորյանը, ով իր հովանավորների օգնությամբ խուսափեց Սումգայիթում կատարած ծանր հանցագործությունների համար պատժից, բնակվում է Ռուսաստանի Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում։ 2014 թվականին նրա լուսանկարը տարածվեց սոցիալական ցանցերում։

Դրանից հետո, 2015 թվականին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը որոշում ընդունեց նրան քրեական պատասխանատվության ենթարկել Քրեական օրենսգրքի «Ազգային և ռասայական իրավահավասարության խախտում», «Զանգվածային անկարգությունների կազմակերպում», «Առանձնակի դաժանությամբ կանխամտածված սպանություն», «Բռնաբարություն մի խումբ անձանց կողմից» հոդվածներով։

Նասիմիի շրջանային դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի միջոցով։ Հայտնի է դարձել, որ, իմանալով այս մասին, նա լքել է քաղաքը, որտեղ ապրում էր ընտանիքի հետ։

İTV Xəbər-ի կատարած հետաքննության ընթացքում ձեռք է բերվել Գրիգորյանի վերջին լուսանկարը։ Հայտնի է, որ նա տարիքային թոշակի է անցել։ Ներկայումս նա ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում։

Zinvor.info

Հեշթեգներ. Սումգայիթի-ջարդերի-կազմակերպիչ   Էդուարդ-Գրիգորյան  


Լրահոս