Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին փետրվարի 28-ին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լիտցենբերգերը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և Ադրբեջանը մտադիր են ավելացնել կրթության, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող նախագծերի թիվը, էլ ավելի ամրապնդել կապերը. «Անցած 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ը և Ադրբեջանը շատ հաջողությունների են հասել, և մենք վստահ ենք, որ որպես ուժեղ գործընկերներ՝ առաջիկա 30 տարիների ընթացքում էլ ավելի մեծ հաջողություններ կունենանք»: