Դատախազը դաժան պատիժ է պահանջել՝ ահաբեկչության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների համար
 Դատախազը դաժան պատիժ է պահանջել՝ ահաբեկչության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների համար
18:06     01 03 2022    
Այսօր Սաբունչիի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Հայաստանի քաղաքացիներին ահաբեկչության մեջ մեղադրվողների քրեական գործով դատական նիստի ժամանակ՝ դատախազը պահանջել է Իշխան Աշոտի Սարգսյանին դատապարտել 20 տարվա, իսկ Վլադիմիր Օթարի Ռաֆաելյանին՝ 19 տարվա ազատազրկման։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն՝ այդ մասին պետական մեղադրողը հայտարարել է՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ դատական նիստի ժամանակ։

Դատախազը պահանջել է, որպեսզի մեղադրյալները պատիժը կրեն խիստ ռեժիմի բանտում։

Նրա խոսքով, պատիժը կրելուց հետո Սարգսյանը և Ռաֆաելյանը կարտաքսվեն Ադրբեջանից։

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 7-ին։

Մեղադրանքի համաձայն, 2021 թվականի մայիսի 27-ի ժամը մոտավորապես 3։00-ին՝ Հայաստանի Պնախարարության հետախուզական հատուկ նշանակության զորամասի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և որպես ինժեներ-սակրավոր ծառայություն անցնող Վլադիմիր Օթարի Ռաֆաելյանը ապօրինի հատել են Ադրբեջանի Քելբեջարի շրջանի ուղղությամբ պետական սահմանը, որտեղ տեղակայված են եղել Ադրբեջանի Պնախարարության ստորաբաժանումները և անցկացրել են՝ Յուխարը Այրըմ գյուղի միջով անցնող ճանապարհի ականապատման աշխատանքներ։

Նշված անձինք ձերբակալվել են հանցանքի վայրում։ Նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել է «ՏՄ 62-Մ» և «Ե-00-Մ» տեսակի 23հակատանկային ական։

Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 214.2.3 (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք օգտագործված առարկաների կիրառմամբ), 228 (զենքի, նրա կոմլեկտավորող մասերի, զինամթերքի, պայթուցիչ նյութերի և փայթման սարքավորումների անօրինական ձեռք բերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում, կամ կրում), 318 (Ադրբեջանի Հանրապետության սահմանի անօրինական հատում) և 282 (դիվերսիա) հոդվածներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայ   Ահաբեկչություն