ԵՄ-ն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Ուկրաինային մարդասիրական աջակցության համար
 ԵՄ-ն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Ուկրաինային մարդասիրական աջակցության համար
18:04     01 03 2022    
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար։

Նշենք, որ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ադրբեջանը դեղորայք ու բժշկական սարքավորումներ է ուղարկել Ուկրաինա՝ արտակարգ և անհետաձգելի դեպքերում բուժօգնություն ցուցաբերելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան