Հայտնի է դարձել Ուկրաինան լքած ադրբեջանցիների թիվը
 Հայտնի է դարձել Ուկրաինան լքած ադրբեջանցիների թիվը
18:02     01 03 2022    
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ շարունակվում է այդ երկրում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխումն հարևան երկրներ՝ Մոլդովայի Հանրապետություն, Լեհաստանի Հանրապետություն, Սլովակիայի Հանրապետություն, Հունգարիա և Ռումինիա։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ այս երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի քաղաքացիների տարանցման համար վիզայի պահանջը ժամանակավորապես վերացվել է, քաղաքացիները ներկայացնում են միայն ճամփորդական փաստաթղթեր, COVID-19 անձնագիր չի պահանջվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան