Ինչպես
Zinvor.info-յին հայտնի է դարձել ռազմական շրջանակներում իրազեկ աղբյուրներից, նախազգուշացման տեքստում ասվում է.
«Ուղերձ՝ մեր հայազգի քաղաքացիներին: Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործունեություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է: Ներկայումս ձեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքներն անօրինական են:
Մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։
Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից։ Հակառակ դեպքում ձեր նկատմամբ ուժ կկիրառվի։ Կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա:
Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը: Լքեք տարածքը: Լքեք տարածքը»:
Ադրբեջանի Զինված ուժերը նաև զգուշացնում են Խոջալուի շրջանի Փիրլյար գյուղի խաղաղ ղարաբաղահայերին, որ ցանկացած գյուղատնտեսական աշխատանք առանց Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական թույլտվության անօրինական է, և նրանք պարտավոր են լքել աշխատանքի տարածքը մինչև թույլտվություն ստանալը։