Սումգայիթի դեպքերից անցել է 34 տարի
 Սումգայիթի դեպքերից անցել է 34 տարի
00:00     28 02 2022    
Այսօր լրանում է սումգայիթյան իրադարձությունների 34-րդ տարելիցը։

Zinvor.info-ն հիշեցնում է, որ 1988 թվականի փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սումգայիթում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել է 32 մարդ՝ 26 հայ, 6 ադրբեջանցի։

Սումգայիթյան իրադարձությունները կազմակերպել են հայ ազգայնամոլները։ Ջարդերում առանձնահատուկ դեր են խաղացել ադրբեջաներենին լավ տիրապետող սումգայիթցի հայ սադրիչներից բաղկացած խմբերը։

Այս իրադարձությունները ԽՍՀՄ Պետանվտանգության Կոմիտեի կողմից հայերի հետ համատեղ կազմակերպված սցենարի մի մասն էին։ Որպես ջարդերի կազմակերպիչ ընտրվել էր ազգությամբ հայ, նախկինում դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։ Սումգայիթի դեպքերը կազմակերպելու մեջ մեղադրվող ադրբեջանցի Ահմեդ Ահմեդովը դատապարտվեց մահապատժի, սակայն, ականատեսների վկայությամբ, ապացուցվել է, որ գլխավոր կազմակերպիչը հայազգի Էդուարդ Գրիգորյանն է եղել:

Սումգայիթի ողբերգության ժամանակ հարյուրավոր ադրբեջանցի ընտանիքներ, վտանգելով իրենց կյանքը՝ զայրացած ամբոխից փրկել են իրենց հայ հարևաններին։

ՊԱԿ-ի նախկին նախագահ Վլադիմիր Կրյուչկովը խոստովանել է, որ այդ իրադարձությունները կազմակերպել է Մոսկվան։ ՊԱԿ-ի հովանու ներքո գտնվող խմբերը անկարգություններ են արել քաղաքի տարբեր հատվածներում։ Հենց նրանք են սպանել ազգությամբ հայ 26 քաղաքացիների։

Այսօր էլ հայերը շարունակում են օգտագործել Սումգայիթի դեպքերը սեփական նպատակների համար։ Նրանք փորձում են սխալ պատկերացում ձևավորելով հակաադրբեջանական տրամադրություններ հրահրել համաշխարհային հանրության շրջանում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սումգայիթ