Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի ղեկավարը շնորհավորել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ գործունեության մեջ՝ հանուն բարեկամ և եղբայրական Թուրքիայի զարգացման և բարգավաճման։
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար։
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել բոլոր ոլորտներում, մտքեր են փոխանակել երկկողմ կապերի ապագա հեռանկարների շուրջ։