Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, երթին մասնակցում են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։
Երթի մասնակիցները հասել են Խաթայիի շրջանում կանգնեցված Խոջալուի հուշարձան։ Նախագահ Իլհամ Ալիևը ծաղկեպսակ է դրել Խոջալուի ցեղասպանության հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել ողբերգության զոհերի հիշատակին։
Առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, վարչապետ Ալի Ասադովը, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևը ծաղիկներ են դրել հուշարձանի պատվանդանին։