Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կատարելու ենք մեր բոլոր պարտավորությունները Երևանի հանդեպ, որը մեր հին և մոտ դաշնակիցն է։ Մեր համոզմամբ` Բաքվի հետ ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցությունը: Հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները՝ մենք թարմացնում ենք երկկողմ պայմանագրային ու իրավական բազան», – ասել է Զախարովան։