Նախագահի օգնական. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրումը
  Նախագահի օգնական.  Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրումը
10:32     26 02 2022    
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրումը, սակայն դրա համար անհրաժեշտ է արդարություն, այդ թվում՝ Խոջալուի համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցին նվիրված համաժողովում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Հայրենական պատերազմի ընթացքում պարզ էր, որ Հայաստանը չի փոխել իր ռազմավարությունը։ Հայաստանը թիրախավորեց է խաղաղ ու քնած ադրբեջանցիներին»,- հիշեցրել է Հաջիևը։

Նախագահի օգնականի խոսքով, Խոջալուի նման ողբերգություններ օկուպացիայի ժամանակ տեղի են ունեցել նաև Ադրբեջանի այլ բնակավայրերում, որոնց մասին չեն պատմել։ «Դեռևս կան զանգվածային թաղման վայրեր, և մենք կոչ ենք արել Հայաստանին պատմել դրանց մասին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խոջավենդի շրջանի Էդիլլի գյուղում հայտնաբերվել է ադրբեջանցիների զանգվածային թաղման վայր:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս