Հիքմեթ Հաջիևը՝ Ուկրաինայում իրադարձությունների մասին
 Հիքմեթ Հաջիևը՝ Ուկրաինայում իրադարձությունների մասին
08:21     26 02 2022    
«Մենք հետևում ենք Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին».

Այս մասին, ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ APA-ին հղումով, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նախագահի օգնականն ասել է, որ դրանք տագնապալի գործընթացներ են. «Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարևոր է այս հարցը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով և երկխոսության հիման վրա՝ առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով։ Եվ այս առումով հրադադարի ձեռքբերումը կարևոր, հիմնարար քայլերից է։ Ադրբեջանը միջազգային հարաբերություններում միշտ առաջնորդվում է միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով։ Այս առումով ես կցանկանայի ընդգծել պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան