Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ ԱԳՆ-ն և դեսպանատունը Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ են տվել պահպանել անվտանգության միջոցները և մնալ տանը. «Ներկայումս հիմնական երթուղիներում խցանումներ են։ Գլխավորն այն է, որ քաղաքացիները գտնվեն անվտանգ վայրերում։ Միաժամանակ, Ուկրաինայի հարևան երկրներում մեր դեսպանատները համակարգման աշխատանքներ են իրականացնում, երեկ և այսօր Ուկրաինայից Մոլդովա է անցել ընդհանուր առմամբ 100 մարդ»։
Արտգործնախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում՝ հեշտացնելու Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Ուկրաինայի արևմուտքում գտնվող երկրներ։